20 09 2023

Արցախի ՄԻՊ աշխատակազմում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիների և զինվորականների վերաբերյալ

Արցախի ՄԻՊ աշխատակազմում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիների և զինվորականների վերաբերյալ

Արցախի  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ,  հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ