18 09 2023

Թևանյանը ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Թևանյանը ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Բելգրադում ջախջախել է ադրբեջանցուն։ Մասնավորապես՝  աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ