Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը` օգոստոսի 10-ին, պայքարի մեջ է մտել ըմբշամարտից Հայաստանի վերջին ներկայացուցիչ, ազատոճային Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը Փարիզ-2024-ի իր առաջին գոտեմարտում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի դեմ և 11:0 հաշվով ժամանակից շուտ ջախջախիչ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ։
Քառորդ եզրափակչում Թևանյանը կմրցի Ալեխանդրո Վալդես (Կուբա) – Տուլգա Թումուր Օչիր (Մոնղոլիա) զույգի հաղթողի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը