«Վստահաբար տեսել եք, թե՝ Նորքում տասնյակից ավելի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ ինչպես էին զեկուցում Ավինյանի քարոզարշավին իրենց ներկայությունը, սա ունի անուն՝ վարչական ռեսուրսի չարաշահում: 2-րդ, 7-րդ, 5-րդ դասարանցիներն ուսումնական տարին սկսեցին առանց դասագրքերի, ըստ էության խախտվել է աշակերտների կրթական իրավունքը, տապալվել է դասագքերի ապահովման գործընթացը, որևէ կառույց պատասխանատվություն կրե՞լ է, թե՝ ոչ, նաև խնդրում եմ հրապարակեք, թե՝ կամավոր ատեստավորման արդյունքում Հայաստանում քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ աշխատավարձ ստանում»,-նման հարցադրումներով կառավարության ներկայացուցչին դիմեց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Մասնավորապես վերջին հարցին անդրադառնալով ԿԳՄՍ նախարարն ասաց, որ կան տասնյակ ուսուցիչներ, որոնք վարձատրվում են 400 հազար դրամի չափով նաև՝ կա 533 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը