Արցախի Հարապետության պաշտպանության նախարարությունից հատնում են.
«Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։
Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը