«Առավել քան անհրաժեշտ է Արցախին և Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՀՀ քաղաքական աջակցությունը, որը ցավոք մեր հայրենակիցները չեն տեսնում»,-ԱԺ«ում լրագորղների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով. « դա ուղղակի հերթական պարտվողական քաղաքակնության շարունակությունն է»:
Հարցին, թե՝ ինչու պաշտոնական Երևանը չի շնորհավորում Արցախի նորընտրի նախագահին Արթուր Խաչատրյանն ասաց, որ վախենում են Ադրբեջանից: Անդրադառնալով՝ վերջին շրջանում լարված հայ-ռուսական հարաբերությանը, պատգամավորն ասաց.
«Այս իշխանությունների համար իրենցից բացի մեղավոր են բոլորը: Փոխանակ քարտեզն առնեն ու մեղավորներ կարգեն, պետք է հասկանան, որ իրենք են պատասխանատու ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճկում ՀՀ և Արցախի համար: Այն, որ հարաբերությունները խիստ լաված են Ռուսաստանի հետ ակնհայտ է, և այն պայմաններում, երբ 120 հազար հայի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ արցախում, դա բավականաչափ ռիսկային քայլ է: Այս պահին այդ ռիսկային քայլն անհասկանալի է»,-ասաց պատգամավորը: Հարցին, թե ինչով է պայմանավորված Արթուր Խաչատրյանը նշեց՝ ՀՀ իշխանության կողմից աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ձգտումով:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը