Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու հարցը խորհրդարանում է, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:
Նախագծով նախատեսվում է Հայաստանում «բոլոր դեպքերում» արգելել մահապատիժը, չնայած, ավելի վաղ մասնագետները նշել են, որ Հայաստանը դեռ 17 տարի առաջ է միացել սույն կոնվենցիային, և Սահմանադրությամբ է արգելվում մահապատիժը:
Նշենք, որ Կոնվենցիային կից այս արձանագրությունը որոշ վերապահումներ էր ընձեռում կոնվենցիային միացած պետություններին, որպեսզի արտակարգ դրությունների ժամանակ հնարավորություն ունենա շեղվել կոնվենցիայից։ Ստորագրելով 13-րդ արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, այլևս հնարավորություն չի ունենալու այս վերապահումներից օգտվել, և բոլոր դեպքերում մահապատիժը մեզանում կարգելվի։
Ինչևէ հարցն ուղղելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին Ագնեսա Խամոյնաը հետռարքրքվեց. « Բոլոր դեպքերում մահապատժի վերացման թիվ 13 արձանագրության վավերացումը որևէ հավելյալ, այլ հանգամանքով պայմանավորվա՞ծ է. ահանգստություններ, վերլուծություններ կա՞ն»:
Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ սահմանադրական, իմպերատիվ նորմ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը