09 09 2023

Հարգելի՛ քաղաքացի, դուրս արի, սրանք այլևս պետությունը գլխատում են. Ռուբեն Հակոբյան



Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատական նիստը. դատարանի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ:

«Նորություն չէ, եթե ասեմ՝ քաղաքական հաշվեհարդար է»,-լրագրողների հետ զրույցում այս կերպ գնահատեց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ Գարիկ Գալեյանին վերագրվող մեղադրանքն ու քրեական հետապնդումը:

«Ծիծաղելին գիտե՞ք՝ որն է, մեկ տարի առաջ միջադեպ է տեղի ունեցել, մեկ էլ հանկարծ 1-2 օր առաջ որդեկորույս ծնողները հայտարարում են, որ պաշտպանում են «Մայր Հայաստան» դաշինքին, հաջորդ օրը տեղի է ունենում Գալեյանի ձերբակալությունը։ Ծիծաղելի է նաև այն, որ իրենց երևելիներից մեկը թքում է քաղաքացու վրա՝ ոչինչ չի արվում: Սա զուտ քաղաքական հարց է… Քաղաքական բոլոր ակտիվիստներին ձերբակալում են, օրինակ, Արմեն Աշոտյանին, սա ծիծաղելի է, փոխարենը նրան բերեն-նստեցնեն, որպեսզի նա իրենց բացատրի, թե ինչ է նշանակում միջազգային դիվանագիտական պրոտակոլ, բանակցային մշակույթ… Այսինքն՝ սրանց քայլերի մեջ նորմալ տրամաբանություն տեսնելը բացառվում է»,-նշեց Ռուբեն Հակոբյանը։

«Օգտվելով առթից պետք է ասեմ՝ հարգելի՛ քաղաքացի, դուրս արի, սրանք այլևս պետությունը գլխատում են»,-կոչ արեց քաղաքագետը՝ նշելով. «Սրանց արժեհամակարգը պետության կամ պետականության համար չէ, այլասերվածության համար է, ինչով նրանք առաջնորդվում են, բայց, կարծում եմ, երկար չի տևի» :

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ