07 09 2023

Ինչ անում եք՝ ժողովրդի դեմ է. լրագրողը՝ ՊԵԿ նախագահին



ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրուցյում անդրադարձավ վրացական համարներով մեքենաների ներմուծման հետ կապված խնդիրներին:

 «Եթե ես և դուք ուզում ենք մեքենա բերել և Հայաստանում վարել, պետք է բերենք, մաքսազերծենք ու վարենք. Հիմա ինչո՞ւ մենք պետք է մաքսազերծման վրա գումար ծախսենք, հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր մաքսերը, տուրքերը, հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն… Այստեղ ամբողջ քննարկման աբսուրդն այն  է, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում մեքենա վարելու համար, Հայաստանում պետք է ունենալ հայկական համարանիշի: Ընդ որում, կան բացառություններ, երբ մարդը ժամանակավոր գալիս է Հայաստան, իրեն տրված է հնարավորություն իր մեքենայով գնալ Հայաստան և դուրս գալ:  Երբ այս մեխանիզմն օգտագործվում է մեքենա չմաքսազերծելու, բայց այդ մեքենան  մշտապես ՀՀ տարածքում պահելու համար,  դուք հայտնվում ենք անհավասար վիճակում»,-ասաց Բադասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ