06 09 2023

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում տեղի կունենա Արցախի հարցով խորհրդակցական հատուկ նիստ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում տեղի կունենա Արցախի հարցով խորհրդակցական հատուկ նիստ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հրավերով՝ հոգևոր դասի և երեք հայ քաղաքական կուսակցությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչների մասնակցութամբ այսօր տեղի կունենա խորհրդակցական հատուկ նիստ՝ օրակարգում միակ հարցը Արցախին զորակցելու հրամայականն է: Այս մասին Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանից:

Նիստին կմասնակցեն Ամենապատիվ և Գերերջանիկ Տ․Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Հոգևոր Տերը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միութեան նախագահ Վերապատվելի Փոլ Հայտոսթյան, հայ քաղաքական կուսակցությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչները՝ Հակոբ Տեր Խաչատրյանը (Հ.Յ.Դ.), դոկտոր. Ավետիս Տագեսյան (Ռ.Ա.Կ.) և դոկտ․ Վազգեն Համալյան (Ս.Դ.Հ.Կ.), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համաատենապետները՝ Ստեփան Տեր Պետրոսյանը և Գրիգոր Մահսերեճյանը, Կաթողիկոսության համահայկական խորհրդաժողովները համակարգող Շահան Գանտահարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ