Օգոստոսի 30-ին և 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 28-ին Լաչինի ապօրինի անցակետից առևանգված 3 անձանց։
Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Նա տեղեկացրել է, որ նրանց հետ առանձնազրույցներ են ունեցել, ինչպես նաև հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը