30 08 2023

Որպես 1915 թ. Ցեղասպանությունից փրկվածների թոռ՝ ինձ համար անընդունելի է Արցախի նկատմամբ տեղի ունեցողը. Ստրասբուրգի քաղաքապետ



Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի քաղաքներից Արցախի Հանրապետությանն ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն արդեն Լաչինի միջանցքի սկզբնամասում են՝ Կոռնիձորի սահմանային հատվածում: Այնտեղ է նաև Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում է նաև Ստրասբուրգի քաղաքապետը, ով հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն է:

Մատնանշելով այցի նպատակները Ստրասբուրգի քաղաքապետն ասաց. «Արցախի արտգործնախարարն ասել է, որ ալյուրի ընդամենը երկու օրվա պաշար է մնացել՝ բացատրելով, որ իրավիճակն օրեցօր վատանալու է։ Եվ երկրորդ՝ Ստրասբուրգը Եվրոպայի մայրաքաղաքն է, այնտեղ են գտնվում Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կենտրոնակայանը։ Մենք մեր կոչն ենք ուղարկում Ֆրանսիայի նախագահին, բայց նաև եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին… Նաև՝ ինձ համար, որպես ցեղասպանությունից մազապուրծ հայերի թոռնուհու և ծոռնուհու, անընդունելի է, որ ոտնահարվում է նաև ժողովրդի արժանապատիվ կյանքի իրավունքը, գոյության իրավունքը»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ