Օրվա հացը չլուծված խնդիր է մնում շատ ընտանիքների համար: Ստեփանակերտում ալյուրի պակասի պատճառով, հացի մի շարք արտադրամասեր դադարեցրել են աշխատանքը: Աշխատողների հարակից տարածքում էլ՝ հերթեր են օրվա բոլոր ժամերին: Հերթերն ավելի են երկարում, երբ արտադրամասերը, ըստ գրաֆիկի, 2 ժամով հոսանքազրկվում են։ Բայց անգամ այս դեպքում՝ հացը բոլորին չի հասնում:
«Շատ դժվար ենք հայթայթում մեր ամենօրյա հացը։ Քանի օր է փուռերում ահավոր հերթեր են, մոտենում է հերթդ, հոսանքն է անջատվում, կամ ասում են՝ ալյուրը վերջացել է»,- ասում է Ստեփանակերտի բնակիչներից Հայկանուշ Եսայանը։
Հայկանուշը երեք օր հերթ է կանգնել, բայց տուն է գնացել առանց հաց։ Ցուցակում՝ 370-րդն է։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը