23 08 2023

Ադրբեջանում երկրաշարժ է եղել. այն զգացվել է Արցախում, Սյունիքում

Ադրբեջանում երկրաշարժ է եղել. այն զգացվել է Արցախում, Սյունիքում

Օգոստոսի 23-ին` տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.93⁰ և արևելյան երկայնության 49.11⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:  Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Լեռնային Ղարաբաղում՝ 3 բալ և Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ