19 08 2023

«Ոտքդ խերով լինի»․ Շուռնուխցի տատիկը՝ Փաշինյանին, որը հանձնել է Շուռնուխի կեսը



«Ոտքդ խերով լինի, որ էսքան ժամանակ հետո այցելել ես մեր գյուղ։ մեր գյուղը շենանա, մեր երեխաների ապագան երկարանա, ժողովուրդը երեխաներ ունենան, շեն պահեն»,- ասաց շուռնուխցի տատիկը իրենց գյուղ այցելած Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանն էլ պատասխանեց․ «Ուզում ենք շենացնենք, չենք կարողանում ժամանակին շենացնենք, ուշացնում ենք»։

Նշենք, որ Սյունիքի մարզի այս գյուղի մի մասը Նիկոլ Փաշինյանը հանձնել է թշնամուն, գյուղացիներին հանել են տներից ու արդեն երեք տարի է՝ կառավարությունը չի կարողանում 13 տուն կառուցել։

Ըստ Փաշինյանի՝ աշխատանքների ընդամենը 80 տոկոսն է արված 3 տարում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ