Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մանկահասակ երեխայի նկատմամբ դաժան բռնություն գործադրելու տեսանյութին՝ գրելով․
«Մի հատ մասսայի կարծիքից տարբերվող բան ասեմ էսօրվա թրենդի շուրջ...
Հասարակությունը, այդ թվում և մե՛ր հասարակությունը շատ պրիմիտիվ կերպով կառավարելի է, հատկապես, եթե օգտագործվում են խորքային էմոցիաները՝ երեխա, ծնող, սնունդ, վախեր և այլն՝ կենդանի օրգանիզմում առկա հիմնական բնազդները։
Նույն տեխնոլոգիան կիրառելով 10 անգամ մանիպուլացնեն՝ 10 անգամն էլ թակարդը կընկնի զանգվածը, քանի որ էմոցիաները գերակայում են տրամաբանության նկատմամբ։ Դրան գումարած, սոցիալական ցանցերը ստեղծում են թրենդի զգացողություն և ռեզոնանսի (կամերտոնի) սկզբունքով ապահովում որևէ նյութի տարածումը։
և այսպես օրինակ, պե՞տք է ինչ-որ օրենք ընդունել՝ գտնում են մի անբարոյականի, վճարում մի քանի կոպեկ, որի դիմաց նա անում է X գործողությունը, այնուհետև այդ գործողությունը տիրաժավորվում է էմոցիոնալ ֆոնով, և վերջ՝ ծրագրված օրենքն ընդունելու ֆոնն ապահովված է։
Այս կերպ և մնացած բոլոր հարցերը։
Շատերը այսօր չեն էլ հիշում, թե ինչպես 2017 թվականի փետրվար մարտ ամիսներին, ԸԲ օրենքն ընդունելուց առաջ, Սորոսի տնօրենների խորհրդի անդամ ջութակահար Զառան, «խիստ պատահական» հայտնվեց Տերյան փողոցում, որտեղ իր կնոջ նկատմամբ բռնություն էր կիրառում սպանության քրեական գործով անցնող (որի վրա համապատասխան մարմիններն ունեին որոշակի լծակներ) մի ոմն։ Հետագա զարգացումները ստանդարտ էին՝ սպասված աղմուկ, էմոցիոնալ ֆոն, և անմիջապես օրակարգում հայտնվում է նախապես պատվիրված օրենքը... Որոշ ժամանակ անց գործը կարճվեց, ու «բոլորը» մոռացան դեպքի մասին... («բոլորը», բայց ոչ հիշողություն ունեցողները)...
Իհարկե, այդ ժամանակ հաջողվեց կանխել այն՝ նախընտրական փուլում անցանկալի ցնցումներից խուսափելու տրամաբանությամբ։ Բայց ընտրություններից մի քանի ամիս անց՝ նույն օրենքը նորից բերվեց օրակարգ, այս անգամ արդեն Բրիտանիայում վերապատրաստում անցած և Արդարադատության փոխնախարարի աթոռին նստած (այժմ ԲԴԽ դատավոր) վաստակավոր սորոսական Վիգեն Քոչարյանի քավորությամբ։ Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս, թեմային նախորդեց «մամուլի» ֆոնը։ Հատկապես ակտիվ էր Վիգենի և Եվրասիա ֆոնդի հակահայ ու թրքասեր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ Բրիտանիա գործուղված Առավոտ թերթի հայտնի լրագրող՝ Իսրայելյան Աննան և մյուս իսրայելամերձ լրատվականները... Բանն հասել էր նրան, որ անգամ 10 տարվա վաղեմությամբ դեպքերն էին մամուլում թարմացվում՝ անհրաժեշտ էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար։ Բայց չգիտես ինչու՝ Առավոտ թերթի ղեկավար Ավրամյանը «մոռանում էր» էդ ամենի մեջ նաև իր անձնական օրինակը ներառել, այլ դատապարտում էր միայն «բռի հայությանը»...
Ինչևէ, այն ժամանակ ևս հաջողվեց մասնակիորեն կանխել այդ դավադրությունը։
Հետագայում Ստամբուլյան կոնվենցիայի շրջանակներում հրապարակ նետվեց ԱՄՆ նախագահի կողմից պարգևատրված՝ այլասերության մարմնացում, առաջին ՔՊ տիկին Աննայի ընկերուհի՝ Լյուսին՝ իր «բռնության ձայնով»։ Այս բեմականացումը ևս հաջողությամբ բացահայտվեց և կանխվեց...
Բայց օրակարգը դեռ հանված չէ...
Հետագայում ընդունել տվեցին Լանզարոտի կոնվենցիան, դրանից ավելի վաղ փորձ էր արվում այդ օրենքը անցկացնել՝ ներկայումս «ընդդիմադիրի» շորեր հագած մի փաստաբանի միջոցով, որն ակտիվ տարածում էր մի տեսանյութ, որտեղ ծնողն ապտակել էր իր երեխային։ Այն ժամանակ էլ հաջողվել էր կանխել դավադիր ծրագիրը՝ ժամանակին մերկացնելով ծրագրված սցենարը...
Բայց, զանգվածը էնպիսի բան է, որ ձկան պես տասն անգամ կարթի վրա որդ դնեն, տասն անգամ էլ կընկնի թակարդը ու էդպես էլ խելք չի հավաքի...
և այսօր, նույն սցենարով հերթական օրինակն էր…
Ձմռանը (տեսանյութում հստակ երևում է միացված ջեռուցիչը և տաք հագուստը) նկարված մի անբարոյական սրիկայի տեսանյութ նետվում է համացանց, և դառնում օրվա թրենդ...
Հետաքրքիր զուգադիպությամբ դա տեղի է ունենում ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո...
Մնացածը արդեն ըստ սցենարի...
Սպասենք, թե ինչ նոր օրենք են բերելու, կամ առաջիկայում ինչ-այլ դավադրություն են պատրաստել միամիտ զանգվածի համար...
Մարդ արդեն չգիտի, թե ինչ անի, որ հանրության կոլեկտիվ հիշողությունը ու տրամաբանությունը մի քիչ ուժեղացնի...
Առավոտները մեղրաջուր խմեք, ժողովուրդ ջան, ասում են՝ օգնում է...
Լավ ինչքա՞ն կարելի է նույն էմոցիոնալ թակարդն ընկնել...
Հ.Գ.
Հույս ունեմ, որ այդ այլանդակությանը առնչություն ունեցող բոլոր դերակատարները կբացահայտվեն և արժանի պատիժ կկրեն...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը