21 06 2024

Ոստիկանությունը կամաց-կամաց վեր է ածվում համաշխարհային գլոբալիստական կառավարության տեղական մահակի․ Խոջաբաղյան

Ոստիկանությունը կամաց-կամաց վեր է ածվում համաշխարհային գլոբալիստական կառավարության տեղական մահակի․ Խոջաբաղյան

Բժիշկ, հանրային գործիչ Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշում ե՞ք, 2019 թվականն էր կարծեմ, որ Նիկոլստանում օրենք բերեցին, որով ընդլայնում էին Ոստիկանության հնարավորությունները՝ տալով նրանց լրացուցիչ գաղտնալսման լիազորություններ։ Այդ ժամանակ պարզ էր արդեն, որ փորձ է արվում բարձրացնել ՆԳՆ դերը հատկապես ԱԱԾ նկատմամբ։ Անգամ վաստակաշատ սորոսական Դանչոն էր կողմ արտահայտվել Ոստիկանության այդ լիազորությունների ընդլայնմանը՝ ուղիղ տեքստով ակնարկելով, որ դա հնարավորություն կտա ոստիկանությանը գաղտնալսել ԱԱԾ-ին։

Մենք տեսել ենք, թե ինչպես է Նիկոլստանում ԱԱԾ վերածվել սատանա փնտրող ցիրկի տուզիկի։ Իրականում իրենց էշ խելքից է, իրենք են մեղավոր․․․ Պատահական չէ, որ ԱԱԾ-ի փոխարեն բազմիցս ՔԱԾ էի գրում (քաղաքական անվտանգության ծառայություն, չնայած՝ այդ քաղաքականն էլ չկարողացան նորմալ ապահովել)։

Մենք այժմ ականատեսն ենք ԱԱԾ-ի (ԱԶԳԱՅԻՆ անվտանգության ծառայության) կայուն կազմաքանդմանը, դրա վերածմանը սահմանապահ ինչ-որ ստորաբաժանման, որի դերը բելերի կառավարության համար իրենց եղբայր թուրքերի հետ Նիկոլստանի սահմանին "ստոլբա" կամ էլ քողարկիչ թուփ աշխատելը պետք է լինի ․․․

Դրան հակառակ, տեսնում ենք նաև, թե ինչպես է բարձրացվում Ոստիկանության դերը՝ ուժեղացնելով այն հավելյալ ծառայություններով, կադրերով, պարգևավճարներով, արտոնություններով և լիազորություններով․․․

Ոստիկանությունն էլ կամաց-կամաց վեր է ածվում համաշխարհային գլոբալիստական կառավարության տեղական մահակի։ Մի յուրատեսակ լիբեռաստ գեստապո են ստանում, որը ապահովում է գլոբալ տերերի՝ ՀՀ-ի լիկվիդացիան կազմակերպած հարճերի իշխանության լինելիությունը։ Հայաստանի պարտատերերը ՀՀ-ում նշանակել են վերակացու՝ ի դեմս թրքահարճ շանորդիների և, ոչնչացնելով տեղական դիմադրության բոլոր օջախներն ու համակարգերը՝ զուգահեռաբար ստեղծում են նաև իրենց ենթակա, իրենց հրամանները անվերապահ կատարող, խղճից, բարոյականությունից ու բանականությունից զուրկ պատժիչ մահակը․․․

Զուգահեռաբար՝ լևոնական և սորոսական մնացուկների մի ինֆանտիլ կույտից ստանում են նոր՝ "արտաքին հետախուզություն" անվամբ մի անհասկանալի կառույց, որը, պարզ չէ, թե ինչ խնդիր պետք է լուծի, այն պայմաններում, երբ Նիկոլստանը բացել է իր հետույքը բոլոր թշնամիների առաջ և, "յառա՜ջ" բոռալով հետ-հետ է վազում՝ "խաղաղության" իրենց երազած սահմանասյանն ընդդառաջ"․․․

Կհիշե՞ք, 2020 թվականին, Կովիդն իբրեև պատրվակ օգտագործելով, նաև նոր՝ լրացուցիչ վերահսկման հնարավորություն տրվեց այդ կառույցներին՝ հեռախոսներով հետեևելու հնարավորությունը, որը ցայսօր հանված չէ․․․

Այժմ էլ նոր օրենք են բերում, որով պարտադրելու են, որպեսզի 24 ժամյա ռեժիմով, ուղիղ եթերով՝ տեսանկարահանող և դիտարկող սարքերով ապահովեն ոստիկանության մուտքը ամենուր՝ տրանսպորտից մինչև ռեստորան, աշխատավայրից մինչև հանգստավայր․․․

Կարճ ասած՝ մոտենում ենք համաշխարհային բռնատիրության՝ լիբեռալ ֆաշիզմի, սատանայի զավակների երազանքի իրագործմանը՝ տոտալ կոնտրոլին, որին հասնում են՝ մարդու իրավունքների մասին կեղծ բղավոցներով և սուտ ճղճղոցներով․․․

Դուք այլևս չեք ունենալու ոչինչ անձնական՝ ո՛չ անձնական կյանք, ո՛չ անձնական գումար (արդեն իսկ նոր օրենքներով իրենք են որոշում, թե ձեր գումարի որ մասը կարող եք օգտագործել քեշով, պարտադրում են վճարումներ անել օնլայն և այլն), ո՛չ անձնական տարածք, ո՛չ անձնական սեփականություն, անգամ՝ երեխաները ձեր անձնականը չեն լինի․․․ "օրենքով" կարող են ամեն ինչ խլել ձեզնից․․․Եւ դա արվում է իդիոտների լուռ համաձայնության և սրիկաների լիրբ հրճվանքի ներքո․․․

Անգամ չեք կարողանալու մի խուլ գյուղում հող մշակել և ձեր գլուխը պահել, քանի որ այդ հողերի և գյուղատնտեսության վրա էլ են վերահսկողություն սահմանում՝ անասունների համարակալումից սկսած, իրենց կեղծ բարերար, անձնական օգտագործման "արևներով"՝Մոնսանտոների պես համաշխարհային հրեշներին ձեր այգու դուռը բերելով վերջացրած․․․ Հա, դուք անգամ տեղյակ չեք, որ թե այդ կեղծ ժպիտների և "օգնությունների" անվան տակ ինչպիսի աղետ եք ներս թողնում ձեր գյուղերը․․․

Դուք "թքել եք փայտիկին", սիրելի "ազատ" քաղաքացիներ, պարզապես դեռ գլխի չեք ընկել, թե ինչ խորության փոսում եք հայտնվել․․․ Իսկ երբ գլխի ընկնեք ու սթափվեք, արդեն շատ ուշ կլինի, այլևս գրեթե անհնար կլինի որևէ բան շտկել․․․

Եւ այսօր, 21-րդ դարում ազատություն և ինքնիշխանություն բառերով փաթեթավորված այս այլանդակ ստրկացումը կանխելու փորձ անողներին անուն կպցնող տգետները, վաղը պիտի ներողություն խնդրեն իրենց տխմարության և կարճատեսության համար, բայց մեզ ձեր ներողությունները պետք չեն․․․

Ինչպես օղորմաթասը մեռելին հետ չի բերելու ողջերի շարք, այնպես էլ՝ ձեր ուշացած մեղայականը ոչինչ չի կարող շտկել, եթե այսօր համատեղ ջանքերով չկասեցնենք էս այլանդակ, այլասերված տականքների դիվային ընթացքը․․․

Նորից եմ կրկնում՝ դուք անգամ մոտավորապես չեք պատկերացնում, թե ինչպիսի անաստված իրականության մեջ եք հայտնվելու այս տեմպերով․․․

Վաղը շատ ուշ է լինելու, որովհետև այսօր իսկ՝ արդեն ուշ է․․․

Խելքի եկեք վերջապես․․․ Էս կռիվը մենակ մեր կռիվը չէ, սա նաև ձեր ու ձեր երեխաների ապագայի համար մղվող կռիվ է․․․

Եւ բնավ կապ չունի, որ դուք դեռ չեք գիտակցում, և մի կողմ քաշված եք, կամ էլ անգամ օգնում եք սատանային ձեր քայլերով․․․ Կապ չունի, քանի որ գիտակցողները պատասխանատվություն վերցնում են ոչ թե անձնական շահի, այլ գիտակցական պարտավորությունների չափով․․․՝ նաև ձե՛զ համար․․․

Մարդ չգիտի, թե էլ ինչպես բացատրի, որ ասածը տեղ հասնի էս վայրենի աղմուկի մեջ․․․»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ