18 08 2023

Չինական կողմը մշտապես ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքի խնդրին․ այդ հարցը մեզ համար շատ կարևոր է․ Չինաստանի դեսպան



Հայաստանում Չինաստանի դեսպանատանը օգոստոսի 17-ին տեղի  է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների ընդունելություն․ հանդիպմանը Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին հարց ուղղվեց՝  Լաչինի միջանցքի խնդրի հետ կապված, ինչին ի պատասխան դեսպանը նախ ասաց, որ   Չինաստանը աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքերին և պատրաստ է իր կառուցողական  ներդրումն ունենալ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման հարցում։

«Չինական կողմը մշտապես ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ այս վերջին զարգացումներին և մտահոգություն է հայտնում ներկա իրավիճակի և դրա հետևանքների վերաբերյալ։  Մենք միշտ հետևում ենք նորություններին, և այդ հարցը մեզ համար նույնպես  շատ կարևոր է։ Կարծում եմ՝ այդ հարցը լուծելու միակ միջոցը երկխոսությունն է. պետք է երկու երկրները խոսեն և այս հարցը խաղաղ ճանապարհով լուծեն։  Հուսով ենք, որ համապատասխան կողմերի մասնակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը, հաղորդակցությունը և համառորեն կլուծեն երկու երկրների միջև առկա վեճը։ Այդ հարցը պետք է լուծվի նաև ընդհանուր միջազգային ճանաչված օրենքների և միջազգային հարաբերություների նորմերին համապատասխան՝ պահպանելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մարդկանց բարգավաճումը։  Չինական  կողմն աջակցում է այդ նպատակին հասնելու ցանկացած դիվանագիտական ջանքերին և պատրաստ է իր կառուցողական  ներդրումն ունենալ դրանում»,-ասաց դեսպանը։

 Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ