Ջրի արտահոսքի արդյունքում ավերվել են Երևանում Սարի թաղի 20-րդ փողոցի բնակիչների այգիները, ջուրը ողողել է փողոցները՝ անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին, տրանսպորտային միջոցներին։
Բնակիչները դիմել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին․ նրանց պատասխանել է կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնակատար Արսեն Կարոյանը՝ նշելով, որ պետք է դիմեն «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Դիմել են նաև «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Այնտեղից էլ եկել-նայել են և պատասխանել, որ քանի որ խմելու ջուր չէ, իրենց խնդիրը չէ։
Մինչ այս երկու հիմնարկները զբաղված են խնդիրը իրար վրա գցելով, ջուրը ողողում է այգիներն ու փողոցները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում խոսում էր ջրային վատ կառավարումից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը