«Ես անպայման կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը մտնի էս ընտրարշավի մեջ, որովհետև հիմնականում թիրախավորելու եմ իրեն, եթե ասելիք ունի, (էն խաբեբայությունները, որ ինքն արել է մինչ այժմ) թող գա հաշիվ տա՝ ինչո՞ւ է ուխտադրուժ ձևով ուրացել իր ծրագիրը։ Երևանի կառավարման հետ կապված մենք էլ մեր առաջարկներն ունենք, բայց գտնում ենք՝ որպեսզի այդ առաջարկները կյանքի կոչվեն Երևանը նախ պետք է մնա հայկական․ էսօրվա վարված քաղաքականության հետևանքով Երևանը կարող է Էրիվան դառնալ․․․ էս առումով մենք հստակ տարանջատվելու ենք ամբողջ դաշտից․ նրանք, ովքեր բացառապես երևանյան օրակարգով կխոսեն, իրենք կա՛մ անգրագետ են, կամ՝ խաբեբա»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին այսօր դիմում է ներկայացրել խորհրդարան։ Այդ կապակցությամբ նա ԱԺ-ի շենքի մուտքի մոտ հանդես է եկել ճեպազրույցով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը