Խնդիրը հետևյալն է՝ խոստացել են աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում և չեն իրականացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Իրենց պատկերացրած բարեփոխումը միայն տրանսպորտի գնի թանկացումն է, որի դեմ շատ ավելի մեծ բունտ է սպասվում, քան իրենք պատկերացնում են: Մենք հասկանում ենք վարորդներին, նրանց խոստացել ու խաբել են, նույնիսկ զուգարանի խնդիր կա, վարորդները չեն իմանում՝ որտեղ իրենց բնական կարիքները հոգան: Ամոթ է, 21-րդ դարում դրա մասին ասելը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը