10 08 2023

Ուկրաինական 11 անօդաչու փորձել են գրոհել Սևաստոպոլը, ևս 2-ը՝ Մոսկվան

Ուկրաինական 11 անօդաչու փորձել են գրոհել Սևաստոպոլը, ևս 2-ը՝ Մոսկվան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշեր ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք փորձել են գրոհել Սևաստոպոլը, սակայն անօդաչուները վնասազերծվել են։

«Սևաստոպոլ քաղաքի մոտակայքում 2 անօդաչու թռչող սարքեր խոցվել են հերթապահության ժամանակ, ևս 9-ը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով և առանց թիրախին հասնելու՝ կործանվել են Սև ծովում»,- ասվում է հաղորդագրությունում։

Զոհեր և ավերածություններ չկան, գրում է dw.com-ը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև մանրամասներ է ներկայացրել Մոսկվայի վրա երկու անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման մասին, ինչի մասին ավելի վաղ գրել էր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Սոբյանինը հայտնել է, որ գիշերը երկու գրոհային անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել քաղաքը, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ