10 08 2023

Հայերը Գլենդելում մայրուղիներ են փակել՝ ի աջակցություն Արցախի



ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնել է ընդունել ամերիկահայ ցուցարարներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան տեսանյութում տեղեկացրել է ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանը։

«Վաղը կհանդիպենք, նորությունների մասին հավեյլալ կտեղեկացնենք։ Հիմա նորից գնում ենք իր գրասենյակի մոտ, եւ տուն չենք գնալու, որ նկատելի լինի մեր հաստատակամությունը»,- ասաց նա։

Նշենք, որ արդեն 4 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: Նրանք նաեւ նստացույց էին անում կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի` պահանջելով հանդիպում հայամետ կոնգրեսականի հետ։ Նրանք նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆից պահանջում են այցելել Լաչինի միջանցք, տեղում ծանոթանալ իրավիճակին եւ դա ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ