09 08 2023

Մինչ լուսաբաց Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ

Մինչ լուսաբաց Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ

Oգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ