Երեկ, օգոստոսի 8-ին, Կառավարության դիմաց ցույցի դուրս եկած «Խաչակիրներ» ջոկատի անդամները գիշերն այցելել են Եռաբլուր, այնուհետև շարժվել դեպի Կոռնիձոր․ ներկայում «Խաչակիրներ» ջոկատի անդամները գտնվում են Կոռնիձորում, որտեղ, հուլիսի 26-ից, սպասում են՝ Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարները։
«Ոստիկանները փակել են ճանապարհը և չեն թողնում առաջ գնանք։ Բոլորս էլ ծառայել ենք, լավ գիտենք, թե ինչի ենք եկել էստեղ։ Եկել ենք, որ այդ սնունդը հասցնենք երեխաներին»,- իր ՖԲ էջում տեսագրությամբ տեղեկացրել է ջոկատի անդամներից մեկն ու կոչ արել բոլորին միանալ իրենց։
Մինչ այդ՝ ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հորդորել է չթուլանալ և նույնպես կոչ արել միանալ իրենց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը