30 08 2023

Կոռնիձորում հումանիտար կայան կգործի. Վարդան Սարգսյան



Կոռնիձորում բացված հումանիտար օգնության կայանը ծառայելու է որպես կանգառ միջազգային գործընկերների համար։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Նշենք, որ Կոռնիձորում այսօրվանից գործում է Հումանիտար օգնության կայան:

Սարգսյանն ընդգծեց, որ վրանային ճամբարի վայրը ընտրվել է Կոռնիձորը, քանի որ սահմանային այդ հատվածը արդեն խորհրդանշական է դարձել. այնտեղ են գտնվում նաև Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարերը, այստեղ պարբերաբար այցելում են միջազգային գործընկերներ ու միջազգային լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։

«Այս կայանման վայրում մեր գործընկերների համար ցուցապաստառների վրա պատկերավոր կերպով ներկայացված է ԼՂ–ում հումանիտար աղետի հետևանքով ստեղծված վիճակը, խոցելի խմբերի վիճակը»,–ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ