«Եկել է Սրբազան Միության ժամանակը,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն, անդրադառնալով Արցախի Ազգային Ժողովի խոսնակի պաշտոնում ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանի ընտրության թեմային։
Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրությունը Հայաստան-Սփյուռք-Արցախ միություն ստեղծելու պատեհ առիթ է։ Հպարտ եմ, որ երեկ Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց իմ ընկեր Դավիթ Իշխանյանը։ Նա համագործակցում է ինձ հետ՝ ՀՖՀ Դաշնակցության միջազգային գրասենյակում։ Այս ընտրությունը վկայում է Արցախի խնդրի վերաբերյալ մեր ունեցած անսասան կամքի մասին, որը պետք է լինի Հայաստանի և համայն հայության գործը։
Դավիթ Իշխանյանի ընտրությունը հստակ ազդանշան է՝ դիմադրության հայեցակարգի շուրջ հանրահավաքն ակտիվացնելու համար։ Ասա Ո՛Չ Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացին։
Միջազգային հանրությանը պետք է ստիպել՝ հաստատուն մնալու իր պարտավորությունների կատարման նկատմամբ՝ դեկտեմբերի 12-ից, արդեն, 8 ամիս ձգվող Արցախի շրջափակման խնդրի շուրջ։ Վճռականորեն վերակենդանացրեք Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթացի անհրաժեշտությունը։
Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է այս պահին, երբ մենք գտնվում ենք 1915 թվականի ցեղասպանությունից ի վեր, վատթարագույն վիճակում, հետևաբար՝ եկել է Սրբազան Միության ժամանակը»,- գրում է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը