«Ադրբեջանցիները հետ են վերցրել Օմարը մեզանից»։ Նման կեղծ տեղեկություն հրապարակելու և տարածելու համար սպարապետ Վազգեն Սարգսյանն իր մոտ է կանչում այն ժամանակ լրագրող Նիկոլ Փաշինյանին ու ծեծում։ Այդ մասին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսինգ» հաղոդման ժամանակ հիշեց քաղաքագետ Աղասի ենոքյանը՝ պատասխանելով հաղորդման հեղինակի հարցին։
«Այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Հրապարակումը բավական լուրջ արձագանք ունեցավ մասնավորապես Վազգեն Սարգսյանի կողմի , և նա փորձեց պատասխան պահանջել այդ ձևով»,-նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել էր սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին. «Երկրապահությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին ձևավորեց որպես մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ:
Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝ հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը