«Ունենք անտառապատ տարածքներ, և մեր կողմից ռաջարկվել է ձեռքբերել ջրային բակեր, որպեսզի դժվարանցանելի վայրերում, եթե մեր ավտոմեքենաները չկարողանան մոտենալ, գոնե սրսկսիչներով տեղում կարողանանք իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։
Անդրադառնալով խոտածածկ տարածքներում անվտանգության պահպանման կանոններին ասաց․ «Քաղաքացիները պարտավոր են վառել խարույկը միայն նախատեսված վայրերում, ծխախոտի մնացորդները չգցեն մեքենայից դուրս, մեքենայից դուրս գցված ծխախոտի միփոքր մնացուկը կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ , եղանակային պայմանները հովանում են, բայց խոտածածկ տարածքները չոր են և հնարավոր է բռնկում քամու առկայության դեպքում և վայրկյանների ընթացքում կարող են մեծ հեկտարներ ներգրավվել։ Խորհուրդ կտանք վառելիքով լցված շշեր, լաթի կտորներ չթողնեն հսկողությունից դուրս․ ապակիներ չթողնեն խոտածածկ տարածքներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը