Մոսկվան ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը. քաղաքին մոտենալու ժամանակ սարքերից երկուսը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակին, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ, գրում է kommersant.ru-ն։
Մարդիկ չեն տուժել, վստահեցնում են Մոսկվայի քաղաքապետարանից։ Դատելով լուսանկարներից՝ կառույցին լուրջ վնաս չի հասցվել։ Կոտրվել է մոտ 150 քառ. մ ապակեպատում:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի և Նարո-Ֆոմինսկի շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է երկու սարք։ Մեկը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, որից հետո այն ընկել է Մոսկվա քաղաքի տարածքում։
«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- Telegram-ում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։
Տեղում գտնվող լրատվամիջոցների թղթակիցները և ականատեսները հայտնում են, որ իրավիճակը քաղաքում հանգիստ է։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ անօդաչուները կրկին հարվածել էին «Մոսկվա Սիթի» համալիրին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը