31 07 2023

Փաստաբանը՝ պայքարողների և ոչինչ չանելու համար պատճառ բռնողների և մասին

Փաստաբանը՝ պայքարողների և ոչինչ չանելու համար պատճառ բռնողների և մասին

 

  • Եթե ես իմ էջում գրեմ Արցախ, դրանով Արցախը չի փրկվի։
  • Եթե լրագրողը նվաստացնող հարց տա պաշտոնյային, վերջինիս հակապետական քայլերը չեն կասեցվի
  • Եթե ասեմ, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, դրանով իրավական պետությունը չի վերականգնվի
  • Եթե ասեմ, որ Գրիգորի Խաչատուրովն է քաղբանտարկյալ, դրանով բանակի կոտրված մեջքը չի ուղղվի
  • Եթե ստորագրեմ Հայաքվեի համար, Արցախի հանձնումը չի չեղարկվի
  • Եթե պաշտպանեմ մի դատավորի, դրանից դատական համակարգի գահավիժումը չի դադարի
  • Եթե խնջույքից նկար չդնեմ, դրանից Արցախում պարենը չի ավելանա
  • Եթե զանգեմ մի արցախցի ընկերոջ, դրանից 120,000 մարդու հուսահատությունը չի կոտրվի
  • Եթե տարածեմ բռնարարքի մասին տեղեկություն, խոշտանգումները չեն դադարի
  • Եթե մտահոգություններով կիսվեմ մի գաղափարակցի հետ, դրանք միևնույն է` չեն վերանա
  • Եթե մի քաղցր խոսք ասեմ հայրենակցիս, համընդհանուր պառակտվածությունը չի նվազի
  • Եթե չօգտվեմ հայրենադավ մեկի բիզնեսից, մեծ բան չի կորցնի
  • Եթե մոլորյալ մեկին դարձի բերեմ, թշնամին դրանից չի թուլանա

Եթե ...

Եթե

  • անեմ թվարկվածը ամեն օր ու հետևողական
  • եթե օգնեմ բոլոր նրանց, ովքեր անում են դա ամեն օր ու հետևողական
  • եթե թվարկածից թեկուզ մեկն անողին ոչ թե քննադատեմ, հիասթափեցնեմ, այլ համոզեմ անել մնացածը ամեն օր ու հետևողական
  • եթե քննադատողին համոզեմ չքննադատել ու միանալ թվարկվածին ամեն օր ու հետևողական
  • եթե թշնամացածին փորձեմ համոզել նվազեցնել թշնամանքը մինչև քննադատություն, քննադատությունից նվազեցնել մինչև չխանգարելը, չխանագարելուց անցնել օգնելուն

ապա

  • հույս կլինի, որ հայը կարող է վերականգնել հավատը իր ուժերի նկատմամբ, մաքրվել ամոթից ու կեղտից, դիմադրություն ցույց տալ թշնամական բոլոր օջախների դեմ։

Ուրեմն ապրեն

  • Խաչատուրը, որ ֆլեշմոբ է կազմակերպել
  • Անին ու Հռիփսիմեն, որ պետությունը քանդողների երեսին են խփում ճշմարտությունը
  • իրավապաշտպանները/քաղհասարակությունը ու ընկերները, ովքեր բարձրաձայնում են քաղաքական հետապնդումների մասին
  • մյուս բոլոր լրագրողները, ովքեր վերջին օրերին հրաշալի համախմբածություն են ցույց տալիս
  • փաստաբանները, ովքեր ամեն օր պայքարում են ապօրինությունների դեմ
  • անկախ դատավորները, ովքեր անձնական զրկանքներ կրելով, դիմադրում են իրավական պետության համար պայքարում
  • բոլոր նրանք, ովքեր ապրումակցում ու գոտեպնդում են պաշարման մեջ գտնվող արցախցի հայրենակիցներին
  • բոլոր նրանք, ովքեր փողոցներ են դուրս գալիս իրենց արդար պահանջներով
  • բոլոր նրանք, ովքեր չիմանալով, թե ինչ կարող են անել կամ հոգսերի մեջ թաթախված` ժամանակ չունեն որևէ բան անելու, իրենց մտերիմների հետ` առերես կամ վիրտուալ, կիսվում են իրենց մտահոգություններով առ հայրենիք։

 

Յուրաքանչյուր մի արարք, թեկուզ աննշան, մի միտք, մի խոսք, ջրի կաթիլի պես միանալու է մյուսներին ու սրբի-տանի դավաճաններին` իրենց մեղքերի, կեղտի ու թշնամանքի հետ։

 

Հ.գ.

Ի՞նչ քայլեր գիտեք դուք, որոնք առանձին վերցրած շատ բան չեն փոխում, բայց իմաստ ունեն համակարգային պայքարի դեպքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ