28 07 2023

Դեսպանները այցելել են Կոռնիձոր՝ բեռնատարների մոտ



 

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նշենք, որ արդեն երեք օր է՝ 360 տոննա հումանիտար բեռը կանգնած է Լաչինի միջանցքի հարևանությամբ։ Ադրբեջանն արգելու է հումանիտար օգնությունն Արցախ։

«Դուք կարող եք տեսնել, որ այս բեռնատարները տեւական ժամանակ այստեղ են: Մինչ այս պահը մենք կարողանում էինք շատ փոքր ծավալներով դեպի Արցախ սննդամթերք և դեղորայք ուղարկել, բայց վերջին ժամանակերում դա բացարձակ անհնար է դարձել: Դուք տեսնում եք, որ բեռնատարները կանգնած են և անհնար է բեռները տեղափոխել սահմանից այն կողմ, դեպի 120 հազար բնակիչներ:

Այնտեղ քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները: Ես  տեղեկացել եմ, որ կա արձագանք Ադրբեջանի կողմից, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց այդ ինտեգրացիան արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա կարծում եմ՝ անընդունելի է բոլորիս համար, դա ճանապարհ չէ, մարդիկ սոված են»,- դեսպաններին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ