Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Սամվել և Գայանե ամուսինները, իրենց որդի` Թաթուլի հետ գտել են այլընտրանքային միջոց հացը արտադրամասից իրենց խանութ հասցնելու համար։ Ամեն օրվա լուսաբացին նրանք ընտանիքով ձեռնասայլի միջոցով արտադրամասից հաց են հասցնում իրենց խանութ, որպեսզի փոքր ինչ թեթևացնեն քաղաքում գոյացող հերթերը։
Հիշեցում Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) լիովին պաշարման և Հայաստանից եկող բնական գազի արգելափակման հետևանքով Արցախում սպառվել է վառելիքը, ինչի հետևանքով հացի արտադրամասերը չեն կարողանում հաց հասցնել Ստեփանակերտի խանութներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը