Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում արդեն անգամ հացի խնդիր կա: Ընդ որում, ի տարբերություն դեպքերի մեծ մասի, երբ պաշար ընդհանրապես չկա, հացի պարագայում խնդիրը ոչ թե պաշարի պակասն է, այլ վառելիքի: Հովհարային անջատումների հետևանքով, հացը թխելն է դժվարացել, վառելիքի պակասի պատճառով՝ հացը խանութներ հասցնելը: Սա դեռ բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է։
Քաղաքի խանութներում արկղերը դատարկվում են, եղած տեսականին էլ քիչ։ Վառելիք չլինելու պատճառով հարևան գյուղերից չեն կարողանում շրջկենտրոն բանջարեղեն հասցնել։
«Մրգեր, բանջարեղեն կան դաշտերում։ Ասում են՝ բերք ունենք, վառելիք չունենք, որ բերենք»,- ասում են մարտակերտցիները։
Իրավիճակը բարդանում է օր-օրի։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը