ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատակազմը կպարգևատրվի ամսական պաշտոնական դրույքի 80% չափով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։
«1.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 80%-ի չափով՝ համաձայն հավելվածի։
2․ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը