Կարմիր խաչի երևանյան ներկայացուցչության դիմաց ակցիա է։
Արցախի 7 ամսյա շրջափակումը հասել է գրեթե անկառավարելիության աստիճանի, որովհետև Ադրբեջանի իշխանությունները արցախահայությանը սովահար ու տանջահար անելու նպատակով արգելում են նույնիսկ Կարմիր Խաչի մուտքն Արցախ։
«Հայ մնալու համար պետք է հավաքվել, այս պահին 120 հազար մարդ մատնված է սովի, պետք է աշխարհին ցույց տանք մեր միասնությունն ու Արցախում կատարվող իրավիճակը: Բոլոր մնացած հարցերը երկրորդական են»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը