Կարմիր խաչի երևանյան ներկայացուցչության դիմաց ակցիա է։
Արցախի 7 ամսյա շրջափակումը հասել է գրեթե անկառավարելիության աստիճանի, որովհետև Ադրբեջանի իշխանությունները արցախահայությանը սովահար ու տանջահար անելու նպատակով արգելում են նույնիսկ Կարմիր Խաչի մուտքն Արցախ։
Այս մասին Կարմիր խաչի երևանյան ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ ասաց կազմակերպիչներից Ալվարդ Զաքարյանը:
«Կարմիր խաչը այստեղ է հաստատվել արցախյան հարցի համար, բայց այսօր իր պարտականությունները չի կատարում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը