11 07 2023

Ոստիկաններն ու փաստաբանները համաձայնության են եկել



 Եռօրյա բողոքի ակցիա իրականացնող փաստաբանների ներկայացուցիչները հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ։

«Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն էլ էր մասնակցում հանդիպմանը։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրեց բոլոր խնդիրները, եղավ վերլուծություն։ Որոշվեց, որ ՆԳ նախարարության հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, ստեղծվում է ոստիկաններից և փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա»,- հանդիպումից մանրամասներ ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Արա Զոհրաբյանի խոսքով՝ ոստիկանությունում հավաստիացրել են, թե մեղավորներն օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ