01 07 2021

Պետրո՛ս, ջահել տղա ես, գնայիր կռվեիր, գոնե որպես Էրատոյի զամպալիտ. Գեղամ Նազարյան

Պետրո՛ս, ջահել տղա ես, գնայիր կռվեիր, գոնե որպես Էրատոյի զամպալիտ. Գեղամ Նազարյան

Երեկ ես հանդիպեցի նիկոլին ձայն տված իրական մարդու՝ 700 հազարից մեկին՝ Պետրոս Ղազարյանին, պատահաբար, Հ1 դիտելիս։ Նա ամենեւին իռացիոնալ ընտրող չէր, շատ էլ ռացիոնալ էր, ու իր շահը շատ լավ գիտակցում է նիկոլին դոշով կամ չգիտեմ էլ ինչով պաշտպանելիս։

Պետրոսը իսկական նիկոլական էլեկտորատ է՝ մեղավորը նախկիններին են։ Այդ ընթացքում, իհարկե, նա մոռանում է, թե ով է ինքը եղել: Մոռանում է, որ որ երկար տարիներ «Մուլտիգրուպի» արոտովայրում է սնվել,որ շատ լավ կոմպրոմիսների էր գնում, որ շատ երկար տարիներ իր հյուրերին ու իր հարցերը համաձայնեցնում էր նախագահականի հետ։ Մոռացե՞լ ես Պետրոս։

Այդ Ա1-ի, թալանի, կեղծիքների հարցերը տայիր ճիշտ ժամանակին, տարիներ առաջ, դու եթերի հնարավորություն միշտ ունեցել ես։ Այն ժամանակ հարմար չէր, պետրոսական կոմֆորտը ավելի կարեւոր էր։ Պետրոսին բոլոր հարցերը տեղին կլինեին, եթե չլիներ մի «փոքր» խնդիր՝ պատերազմ, պարտություն, աղետ, թուրքի մուտք Հայաստան։ Այս պայմաններում նիկոլ պաշտպանել նման հարցադրուներով՝ կներեք պոռնկություն է։ Ի՞նչն ես պաշտպանում հիմա՝ Արցախի կարո՞ւստը, թե՞ թուրքի մուտքը Հայաստան, հինգ հազար զո՞հը, թե տասնյակ հազար հաշմանդամ տղերքի փաստը։ Ի՞նչ ես պաշտպանում: Գուցե այն, որ թուրքը Սեւանա լճից ընդամենը 6 կմ հեռավորության վրա է եւ ընդամենը հանգիստ քայլելով կես ժամից կլինի լճի ափին: Գուցե երջանի՞կ ես, որ Հայաստանն այլեւս չի կարողանում իրեն պաշտպանել։ Ու այսքան աղետը երեք տարում։

Երեկ «Ա1+» ի պատրաստած սյուժեն շատ լավ տարածվում էր. մի աղջկա մասին էր, որի հայրը հերոս էր, զոհվեց, իսկ հիմա ընտանիքը տուն չունի։ Հայ ժողովուրդը հուզվել էր, փոթորկվել. այդ նոր իմացա՞ք ինչ աղետ է եղել, պիտի սյուժե նայեք, որ հասկանա՞ք, թե հազարավոր տղերք չկան, որ տասնյակ հազարավոր երեխաներ առանց հայր են մեծանում։ Պետրոս, դու էլ ես նայե՞լ այդ սյուժեն ու հետո նիկոլ  պաշտպանում։ Առաջ հրահանգներդ Բաղրամյան 26-ից էին տալիս, հիմա ալենենք. քո կյանքում բան չի փոխվե՞լ։

Մի հարց ունեմ քեզ. ամեն ինչ մի կողմ։ Հոկտեմբերի 19-ին նիկոլը հրաժարվել է պատերազմը կանգնեցնել։ Այս մասին ասել են ՌԴ նախագահն ու ՀՀ ԱԱԾ պետի այդ օրերի պաշտոնակատարը։ Դրանից հետո մենք տվել ենք ամեն օր նոր 100 զոհ։ Վերջնահաշվարկով մոտ 2000 զոհ եւ 4-5 հազար նոր վիրավոր, դրանից հետո թուրքին նվիրել ենք Հադրութն ու Շուշին։ Հասկանո՞ւմ ես, որ եթե նիկոլը գոնե այդ օրը  համաձայներ կանգնեցնել պատերազմը, այսօրվա դժնդակ պատկերը չէր լինելու։ Դուք հասկանո՞ւմ եք, որ սա երբեք չի մոռացվելու։ Պետրոս, ջահել տղա ես, գնայիր կռվեիր։ Գոնե որպես Էրատոյի զամպալիտ։

Ու միշտ հիշեք, անդադար հիշեք. հանկարծ մտքներովդ չանցնի, թե հանդարտ կյանք եք ունենալու։ Հիշեք՝ Հայաստանում կան մարդիկ, որոնց համար պայքարը մինչեւ մանդատը չէ։

Գեղամ նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ