Օլիմպիական չեմպիոն, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․
«Ղազարյան Petros -ն Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում է, որ «վարչապետն առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…»:
Իհարկե,գեղեցիկ խոսքեր են մի երկրի համար, որտեղ հակաիշխանական «լայքի», առավել ևս՝ գրառման համար մարդկանց գործից հանում են…
Բայց վերադառնանք մեր թեմային:
Պետրոսը մեղմ ասած ազնիվ չէ: Մանիպուլյացիաների մասին չեմ էլ խոսում. վաղուց նորություն չէ:
Վստահ եմ, կկարդա գրառումս և կվերհիշի՝ քանի զանգ է եղել նրան միայն իմ մասով…
Օրինակ՝ 2019թ փետրվար-մարտ ամսին, երբ իմ՝ եթեր մտնելուց 10 րոպե առաջ, «հրաշքով» չեղարկվեց այն: ԱԺ իշխանական պատգամավորին զրկեցին կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախապես ֆիքսած եթեր/հարցազրույցից, քանի որ մոտեցումը տարբերվում էր իշխանության որդեգրած գծից (հայկական պառլամենտարիզմ...):
Կամ, օրինակ 2020թ. սեպտեմբերին, երբ, նայելով աչքերիս մեջ, խոստացավ և այդպես էլ չհրավիրեց եթեր(ԿԳՄՍ-ի և մանդատս վայր դնելու թեմայով):
Կարող է հիշել ավելի թարմ՝ 2022թ-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը ...
Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր քպ իշխանական վերնախավից:
Իսկ եթե այդպես չէ, հանրայինում զանգով մարդկանց չեն հեռացնում գործից «սխալ հյուրերի» համար և գոյություն չունի persona non grata -րի ցուցակ, ապա ակնկալում եմ վաղուց խոստացված հրավերի ի կատար ածում: Հուսամ, դրա գինը չի լինի Պետրոսին գործից ազատելը:
հ.գ. Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցը գրառումներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը