Հանրապետության տարածքում` հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Ինչպես տեղեկանում ենք «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +19+21, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան։
Օդի ջեմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+23,
Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+24,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26 +30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +26+31,
Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +27+30,
Արցախում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +32+37։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը