06 07 2023

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում ՀՀ իշխանության ներկայացուցիչներին՝ Արցախի շահերին հակասող հայտարարություններ չանել



«Ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները ձեռնպահ մնային՝ մեր ընդհանուր գործին և Արցախի շահերին խանգարող և  ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններից»,- Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջ-ասուլիսի  ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով ՀՀ որոշ իշխանական պաշտոնյաների և ՔՊ  պատգամավորների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ  հայտարարությունների մասին հարցին։

«Մի կողմից աշխատանք է տարվում, որ միջազգային  հանրության կողմից ամբողջությամբ ընկալվի ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը, իրավիճալիկի լրջությունը և այն սպառնալիքը, որ այսօր Արցախում ապրող մարդու գլխին կախված է, անգամ հայաստանյան հասարակության մեջ ամբողջապես չի ընկալվել , այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն՝ հայկական Սփյուռքում Արցախի ճակատագրի վերաբերյալ ինձ համար անընդունելի է․ այո՛  պետք է զերծ մնալ նման հայտարարություններից և գոնե չվնասելու տրամաբանությամբ առաջնորդվել , եթե ոչ՝ ընդհանուր գործին օգուտ բերելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ