04 07 2023

Վանկուվերում զորակցական հավաք է եղել՝ ի աջակցություն Արցախի

Վանկուվերում զորակցական հավաք է եղել՝  ի աջակցություն Արցախի

ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության «Արշավիր Շիրակյան» մասնաճյուղի կազմակերպությամբ հուլիսի 2-ին Կանադայի Վանկուվեր քաղաքի Կոնվենցիայի Կենտրոնի մոտ, ուր տեղի էր ունենում Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը՝ անցկացվեց Արցախի զորակցության հավաք: Այս մասին հայտնել է քաղաքական ուժի մամուլի ծառայությունը։

«Ներկաները ԵԱՀԿ վեհաժողովին կոչ ուղղեցին՝ ճանաչել Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը: 

Հավաքին մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամվոր Լիլիթ Գալստյանը, Կանադայի խորհրդարանի անդամ Դոն Դեյվիսը եւ Կանադայի ՀՀ դեսպանատան երկրորդ քարտուղար Արման Սուֆլեյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ