168.am-ը գրում է․ Դեռևս այս տարվա ապրիլին Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, խոսելով հայ-թուրքականդեռևս չհաստատված հարաբերությունների մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Պետք է արձանագրեմ, որ, այո՛, մեր երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը, պիտի խոստովանեմ՝ մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին, և Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները այդպես էլ ընկալեցին և ընդունեցին: Եթե փոխեինք պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկյունն այս ժամանակահատվածում, եթե մնայինք հայրենասիրության վերը հիշատակված մոդելի մեջ, Թուրքիան էլ Մարգարայի կամուրջը մեր բեռների և փրկարարական ջոկատի համար չէ՛ր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»:
Այս հայտարարությունից հետո հավանաբար Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը հավատացած Թուրքիայի նախագահը փակեցիր օդային սահմանը Հայաստանի թռչող ինքնաթիռների համար։ Փաշինյանի անկեղծության դիմաց թուրքական երկինքը փակվեց նաև հենցՓաշինյանին սպասարկող ինքնաթիռի համար, ինչը չխանգարեց Հայաստանի իշխանությանը մեծ թափովշարունակել Թուրքիայի հետ սահմանի բացման աշխատանքները։
Մոտ մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով 29 միլիոն դրամով գնում կատարեց«Արբակ և որդիներ» ՍՊԸ-ից։
Այս ընկերությունը, որն իրականացնում է նախագծային աշխատանքներ և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է 2001 թվականից, 29 միլիոն դրամով իրականացնելու էր Մարգարայի հայ-թուրքական սահմանի անցակետի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները։
Մեկ անձից հաջորդ գնումը ՊԵԿ-ը կատարել է օրերս՝ հունիսի 20-ին. մեկ անձից գնում ՊԵԿ-ը կատարել է«Արտկոն» ՓԲԸ-ից: Այս ընկերության հետ կնքվել է 250 միլիոն 621 հազար դրամի պայմանագիր՝ Մարգարայի անցակետի կառուցման աշխատանքների առաջին փուլի համար։
Նշենք, որ 250 միլիոնը միայն աշխատանքների մի մասի գումարն է. ընդհանուր անցակետի կառուցման համար ՊԵԿ-ըմեկ անձից գնման ընթացակարգով կնքել է ընդհանուրառմամբ 733 միլիոն դրամի պայմանագիր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը