27 06 2023

Մինսկի համանախագահների խումբը պետք է տեր կանգնի Արցախին, հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը երկրորդ անգամ կգնա ցեղասպանության․ Կյուրեղյան



 Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։

«Արցախը կանգնած է ցեղասպանության առաջ, միջազգային հանրությունից պետք է պահանջենք՝ այլևս չլռել»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ Մինսկի համանախագահների խումբը պետք է տեր կանգնի Արցախին, հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը երկրորդ անգամ կգնա ցեղասպանության։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ