Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Իրենք մանդատ չունեն սակարկելու՝ Արցախի ինքնորոշման իրացվունքը, Հայ արդար դատը, ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ցանկացած որոշում, որ իրենց դավադիր ստորագրությամբ կամրագրվի, չի ներկայացնում և չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքը․ սա փաստ է, որի հետ պետք է առերեսվեն, հաշվի նստեն բոլորը, անգամ՝ թշնամիները»,-լրագորղների հետ զրույցւոմ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը