18 06 2023

ՔՊ-ի հավաքույթը ավարտվել է ծեծով. Armlur.am

ՔՊ-ի հավաքույթը ավարտվել է ծեծով. Armlur.am

ArmLur.am-ի  բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ երեկոյան ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ, երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի քեֆը կարելի է ասել «հարամվել» է ու սկսել են «ցվրվել»: Փաստորեն ստացվում է, որ ՔՊ-ական իշխանիկներն արդեն այնքան իրենց չափն ու սահմանը կորցրել, որ իրենց կուսակցության առաջնորդի հետ մասնակցելով հավաքույթի այն վերածում են իսկական «դեբոշի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ