16 06 2023

Քաղաքական և հանրային գործչի կալանավորման կիրառումն առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի. Արամ Վարդևանյան

Քաղաքական և հանրային գործչի կալանավորման կիրառումն առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի. Արամ Վարդևանյան

ԱԺ նախկի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանն ադրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանն՝ ընդգծելով, որ Աշոտյանի կալանավորման հիմնավորման պահանջները չեն պահպանվել։

«Օրենքի առջև բոլորի հավասարությունը հենց Սահմանադրի կողմից բացառություններ է նախատեսել: Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ քրեադատավարական ամենածայրահեղ միջոցի՝ կալանավորման կիրառումն առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում: Նշվածը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում:

Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել, քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում հենց կալանավորման որոշումն ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել: Կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը»,-  գրել է Վարդևանյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ