16 06 2023

Առ այսօր որևէ դատավարական փաստաթուղթ ինձ չի փոխանցվել, անգամ հայտնի չէ այդ վարույթի համարը․ Կարեն Ալավերդյան



Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբանները սկսում են իրազեկման հանրային գործողություններ․ Փաստաբանների պալատից ակցիայի մասնակիցները շարժվել են  դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ՝իրազեկելու,որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։

Փաստաբան Կարեն Ալավերդյանը, ում, ինչպես հայտնի է, օրերս  մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները և արդյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին, ասում է, որ  առ այսօր դեռ իրեն տրված չէ դատավարական կարգավիճակ, որ կարողանա իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը։

«Ես միայն մամուլից եմ տեղեկացել, որ կա հարուցված է քրեական վարույթ իմ հաորդման վերաբերյալ , առ այսօր որևէ դատավարական փաստաթուղթ չի փոխանցվել, անգամ հայտնի չէ այդ վարույթի համարը, ինձ տրված դատավարական կարգավիճակը, որոնց միջոցով ես կարող եմ իրականացնել  իմ իրավունքների պաշտպանությունը։ Քանի որ այս պահի հանդիսանում եմ մեղադրյալ, ինձ, բնականաբար, չի խոչընդոտում իմ իրավունքների պաշտպանությունն իրականացնել, սակայն մեկ ուրիշ հանագամանք է ինձ անհանգստացնում՝ իրավապահ մարմինների այս բարձիթողի մոտեցումը»,-ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ