Խոշտանգումների ոլորտում Հայաստանում իրավակարգավորումների առումով կարծես թե որևէ լուրջ խնդիր չկա, կոնվենցիայի ոգուն համահունչ առկա են բոլոր իրավակարգավորումները, սակայն դրանց պրակտիկ կիրառման առումով ունենք չափազանց մեծ խնդիրներ: Այս մասին «Խոշտանգումների զոհերի միջազգային օր. ոստիկանական բռնություններն ու անպատժելիությունը» թեմայով ասուլիսում հայտնեց փաստաբան Կարեն Ալավերդյանը:
«Եթե նույնիսկ հետխորհրդային երկրների մակարդակով նայենք, բավականին մտահոգիչ է ՀՀ-ում տիրող իրավիճակը: Խոսքը վերաբերում է առաջնահերթ նախորդող ժամանակահատվածում կոնկրետ փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում արձանագրված դեպքերին եւ դրանց քննության ընթացքում արձանագրված բավականին մտահոգիչ պատկերին: Այս դեպքերը համոզմունք են ձեւավորում, որ ՀՀ-ում փաստաբանի մասնագիտական գործունեությունը բավականաչափ երաշխավորված չէ:
Երկրի փաստացի ղեկավարը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սեռական փոքրամասնությունները գտնվում են իր անմիջական պաշտպանության ներքո եւ դրա հետ համընկնող ժամանակահատվածում ունեցանք դեպք, երբ որ այդ համայնքի ներկայացուցիչները ոստիկանության Կենտրոնականի բաժին ներխուժեցին, նաեւ բռնություն կիրառեցին ոստիկանների նկատմամբ, սակայն ոստիկանների կողմից ոչ միայն որեւէ համաչափ արձագանք չեղավ, նաեւ հայտնի չէ, թե ինչ հետագա ընթացք ստացավ քրեաիրավական գնահատականի առումով:
Սրան զուգահեռ, տեսնում ենք, որ փաստաբանների նկատմամբ կարող են կիրառվել անհանդուրժելի իրավիճակներ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը